Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել էր «Կրիստալ Փելեսին»:
Լոնդոնյան դերբիում ավելի ուժեղ գտնվեցին «ազնվականները», ովքեր հաղթեցին 2:1 հաշվով: Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Ֆերնանդո Տորրեսը: «Արծիվներին» հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն դա չփրկեց պարտությունից: 35-րդ րոպեին «Չելսիի» հաղթական գնդակը խփեց Ռամիրեսը:
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի սաները վաստակած 33 միավորով բարձրացան 2-րդ հորիզոնական:
Գոլեր. Տորրես՝ 16ր, Շամախ՝ 29ր, Ռամիրես՝ 35ր: