Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»:
Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացեց «կապույտների» կիսապաշտպան Անդրե Շյուլեն` առաջ մղելով լոնդոնցիներին: Երկրորդ խաղակեսի հենց սկսզբում «քաղաքայինները» վերականգնեցին հաշվի հավասարությունը: Գոլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն:
Խաղավարտի վերջին րոպեին էլ իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորրեսը խփեց իր թիմի հաղթական գնդակը: Այս հաղթանակից հետո «Չելսին» բարձրացավ 2-րդ հորիզոնական:
Գոլեր․ Շյուրլե՝ 33ր, Ագուերո՝ 49ր, Տորրես՝ 90ր: