Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ հյուրընկալեց 17-րդ հորիզոնականում գտնվող «Սանդերլենդին»:
Առաջինը հաջողության հասան հյուրերը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին գնդակը սեփական դարպասը ուղարեկց Սեզար Ասպիլիկուետան՝ 0:1: Երկորդ խաղակեսում ևս մեկ ինքնագոլ գրանցվեց: Այս անգամ էլ Մեթյու Քիլգալոնը հավասարեցրեց հաշիվը: 55-րդ րոպեին արդեն առջևում «ազնվականներն» էին: Գոլն էր հաշվին գրանցեց Բրանիսլավ Իվանովիչը՝ 2:1:
Խաղի մնացած հատվածում հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ: «Չելսին» հաղթեց 2:1 հաշվով և միավորներով հավասարվեց «Տոտտենհեմին»:
Գոլեր. Ասպիլիկուետա՝ 45ր (ինքն.), Քիլգալոն՝ 47ր (ինքն.), Իվանովիչ՝ 55ր