Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Չելսիի» մրցակիցը 12-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդն» էր։
«Ազնվականները» կամային հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Դուայթ Գեյլի գոլին դաշտի տերերից դուբլով պատասխանեց Էդեն Ազարը, մեկ գոլ էլ իր անվան դիմաց գրանցեց Ալվարո Մորատան։
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 32 միավորով կշարունակի պահպանել 3-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Գեյլ՝ 12ր, Ազար՝ 21ր, 74ր (11մ), Մորատա՝ 33ր,։