Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Ազնվականները» սեփական հարկի տակ ջախջախեցին «կարմիր սատանաներին»՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով նրանց դարպասը։ Գոլերի հեղինակ դարձան Պեդրոն, Գարի Կեհիլ, Էդեն Ազարը և Նգոլո Կանտեն։
Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի թիմը՝ վաստակած 19 միավորով մտավ լավագույն քառյակ։
Գոլեր․ Պեդրո՝ 1ր, Կեհիլ՝ 21ր, Ազար՝ 62, Կանտե՝ 70ր։