Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ուիգան Ատլետիկին»:
«Ազնվականները» առաջինը հասան հաջողության: 23-րդ րոպեին Ֆերնանդո Տորրեսի փոխանցումից հետո գնդակը հյուրերի դարպասը ուղարկեց Ռամիրեսը՝ 1:0:
Երկրորդ խաղակեսում Էդեն Ազարը կրկնապատկեց «կապույտների» առավելությունը: 2 րոպե հետո Շոն Մելոնին հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի՝ 2:1: Սակայն ավելին անել «Ուիգանին» չհաջողվեց:
Խաղի վեջնամասում «Չելսին» ևս երկու գնդակ ուղարկեց «Ուիգանի» դարպասը: Նախ աչքի ընկավ Ֆրենկ Լեմպարդը, իսկ վերջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկո Մարինը:
Այս հաղթանակից հետո «Չելսին» վերադարձավ 3-րդ հորիզոնական:
Գոլեր. Ռամիրես՝ 23ր, Ազար՝ 56, Մոլոնի՝ 58ր, Լեմպարդ՝ 87ր, Մարին՝ 90ր