Ինչպես հաղորդում է Goal.com-ը, ամենայն հավանականությամբ Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն այս հունվարին կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի»:
«Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է հարձակվողի համար վճարել 48 մլն ֆունտ (60 մլն եվրո):
Նաև հայտնի է դարձել, որ 26-ամյա կոլումբիացուն հետաքրքրել է «կապույտներ»-ի առաջարկը և պայմանագրի որոշ դետալներ արդեն համաձայնեցվել են: Սակայն դեռևս վաղ է տեղափոխությունը համարել հաջողված:
Սպասվում է, որ Ֆալկաոյի տրանսֆերի իրականացման համար «Չելսի»-ն կվաճառի իր հարձակվողներից մեկին՝ Դանիել Սթարիջին կամ Ֆերնանդո Տորրեսին: Goal