«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնարկել է, որ կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարող է դառնալ «կապույտների» հաջորդ ավագը:
«Սթեմֆորդ Բրիջում» անցկացրած 11 խաղում Ֆաբրեգասը դարձել է 9 գոլային փոխանցման հեղինակ և աչքի է ընկել 2 խփած գոլով: Մոուրինյոն խոստովանել է, որ անգամ ինքը չէր սպասում այդպիսի արդյունք «Արսենալի» նախկին ֆուտբոլիստից:
-Նա ավելի լավն է, քան ես էի մտածում: Նա հիանալի երիտասարդ է, հիանալի ֆուտբոլիստ: Հիմա ես հասկանում եմ, թե ինչու 19, 20 կամ 21 տարեկանում նա «Արսենալի» ավագն էր:
Քանի դեռ ես ակումբում եմ, «Չելսիի» ավագը կլինի նա, ով ակումբում ավելի շատ է եղել: Սակայն կարևոր է, որ ավագի ուղեղը կապ ունենա մարզչի հետ, իսկ Սեսկի ուղեղը խաղի ժամանակ կապված է ինձ հետ,- ասել է Մոուրինյոն: ITV