«Չելսիի» չորս ֆուտբոլիստներ կարող են դառնալ «Բավարիայի» այժմյան մարզիչ Թոմաս Տուխելի թիրախներից:
«Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին մամուլի ասուլիսում Տուխելն անձամբ հաստատեց իր մտադրությունը «Բավարիա» բերելու Էնթոնի Բարիին, ով Գրեհեմ Փոթերի օգնականներից մեկն է «Չելսիում»։
Ինչպես հայտնում է Daily Express-ը, սա կարող է լինել Տուխելի միակ վերամիավորումը, քանի որ Թոմասը ցանկանում է իր նոր թիմում տեսնել մի շարք խաղացողների, որոնց ճանաչում է:
Այդպիսի խաղացող առաջին հերթին նշվում է կիսապաշտպան Մեյսոն Մաունըը, որի երկարատև անկումը հենց սկսվեց Տուխելի հեռացմամբ: Այժմ 24 ամյա անգլիացու պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի։
Երկրորդը՝ Կայ Հավերցն է, ով երկու տարի առաջ Տուխելի հետ հաղթել է Չեմպիոնների լիգան։ 23 ամյա գերմանացին այս մրցաշրջանում փորձում է խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում, սակայն բոլոր մրցաշարերում ընդամենը 9 գոլ է խփել:
Նաև Տուխելը կարող է հետաքրքրված լինել եզրային հարձակվող Քրիստիան Պուլիշիչով, ով արդեն Բունդեսլիգայում խաղալու փորձ ունի, ինչպես Հավերցը: 24 ամյա ամերիկացին բազմիցս ասել է, որ խաղաժամանակի ներկայիս վիճակը իրեն չի գոհացնում։
Տուխելի չորրորդ նպատակը դարպասապահ Էդուար Մենդին է, ով Թոմասի օրոք «Չելսիի» 1-ին համարն էր, սակայն այժմ զիջում է Կեպա Արիզաբալագային և դեռևս համաձայնության չի եկել նոր պայմանագրի շուրջ: