• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսիի» սեփականատերերը բացառում են մոտ ապագայում Փոթերի հեռացումը

«Չելսիի» սեփականատերերը դեռևս բացառում են, որ կարող են տեսանելի ապագայում  պաշտոնից հեռացնել գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերին:

Անցած շաբաթ օրը «Չելսին» 1-0 հաշվով պարտվեց ԱՊԼ-ում վերջնամասում գտնվող «Սաութհեմպտոնին»: «Ազնվականները» իրենց վերջին 14 հանդիպումներում այժմ ունեն ընդամենը երկու հաղթանակ:

«Սրբերից» կրած պարտությունից հետո Փոթերն անկեղծորեն խոստովանել է, որ ճնշում է զգում և հասկանում է երկրպագուների դժգոհությունը։

Այնուամենայնիվ, Թոդ Բելիի և գործընկերների հավատը Փոթերի հանդեպ դեռ անսասան է։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Չելսիի» սեփականատերերն ակնկալում են, որ Գրեհեմը կհաղթահարի դժվարությունները, ինչպես դա արեց Միկել Արտետան՝ այժմ քաղելով «Արսենալի» համբերության պտուղները:

Սեպտեմբերին Փոթերի նշանակումը ի սկզբանե դիտվում էր որպես երկարաժամկետ փիլիսոփայության մի մաս, երբ ակումբի ամերիկացի սեփականատերերը հաշվի էին առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են վնասվածքների համաճարակը և նորեկների մեծ թիվը:

Հրատարակությունը հավելում է, որ Չեմպիոնների լիգայի հնարավոր հեռացումը, որտեղ «կապույտնները» պարտվեցին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ 1/8 եզրափակիչի առաջին խաղում (1-0), ազդեցություն չի ունենա Փոթերի ապագայի վրա։

Հետաքրքիր փաստեր