Կիսապաշտպան Մոհամեդ Սալահի ապագան «Չելսիում» հարցականի տակ է: Եգիպտացի ֆուտբոլիստին հնարավոր է զորակոչեն բանակ:
22-ամյա վինգերը, ով հունվարին է «Բազելից» տեղափոխվել «Չելսի», ընդունվել էր Եգիպտոսի համալսարաններից մեկը, որպեսզի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանա:
Սակայն օրեր առաջ ավարտվել է տարկետման ժամկետը և այժմ Սալահի բանակում ծառայելու ժամանակն է: Եպիպտոսում զինվորական ծառայության ժամկետը մեկից երեք տարի է, և այդ ընթացքում Մոհամեդը չի կարող լքել երկիրը:
-Սալահին ցնցել է այդ լուրը: Նա փորձում է աշխարհին Եգիպտոսը ներկայացնել լավագույն գույներով, իսկ երկիրն իրեն այդպես է պատասխանում,- London Evening Standard-ին հայտնել է Եգիպտոսի ազգային հավաքականի սպորտային տնօրեն Ահմեդ Հասանը:
Հաղորդվում է, որ առաջիկա օրերի ընթացքում կորոշվի Սալահի ապագան: