«Չելսին» բանակցություններ է վարում Քրիստոֆ Ֆրեյնդի հետ «Ռեդ Բուլից»՝ 45-ամյա ավստրիացուն իրենց մարզական տնօրեն նշանակելու համար։
«Չելսիի» ներկայիս մարզական տնօրենի պարտականությունները ժամանակավորապես ստանձնում է ակումբի սեփականատեր Թոդ Բելին: Այնուամենայնիվ, «կապույտները» երկար ժամանակ փնտրում էին մարդու, ով կորոշի «կապույտների» տրանսֆերային քաղաքականությունը։
Փոլ Միտչելը, Մայքլ Էդվարդսը և Լուիս Կամպուշը նախկինում կապվում էին այդ դերի հետ, սակայն The Independent-ը պնդում է, որ «Չելսին» բանակցություններ է վարում Ֆրեյդի հետ՝ հույս ունենալով նշանակել մինչև Աշխարհի գավաթի մեկնարկը՝ նոյեմբերին:
Ավելին, կա հավանականություն, որ Ֆրեյնդը և Կամպուշը կաշխատեն զույգերով, քանի որ Բելիին անհրաժեշտ են որակյալ կադրեր, որոնք ծրագրում են ստեղծել արբանյակային ակումբների ցանց, ինչպիսիք են Սիթի Ֆուտբոլ Գրուպը կամ Ռեդ Բուլը:
Հավելենք, որ այսօր «Չելսին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կխաղա հենց Զալցբուրգի թիմի հետ։