«Չելսիի» ղեկավարությունը փնտրում է նոր գլխավոր մարզիչ: Այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում հայտնվել է Յուրգեն Կլոպը:
«Ազնվականները» կրկին կապ են հաստատել Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպի հետ: Այս մասին գրել է La Gazzetta dello Sport-ի լրագրող Տանկրեդի Պալմերին իր թվիթերյան էջում` հղում անելով Sky Italy-ին:
Ավելի վաղ լոնդոնյան ակումբը առաջարկել էր իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլային գլխավորել ակումբը, սակայն նա նախընտրեց կնքել պայմանագիր «Բավարիայի» հետ:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Բենիտեսի պայմանագիրը լրանում է այս մրցաշրջանի ավարտին: