«Չելսին» պաշտոնապես հայտարարել է «Օ’Հիգգինսի» և Չիլիի երիտասարդական հավաքականի 18-ամյա ձախ պաշտպան Կրիստիան Կուևասին ձեռք բերելու մասին: Տրանսֆերի արժեքը հայտնի չէ:
Երիտասարդ չիլիացին Եվրոպա Լիգայի հաղթողների հետ պայմանագիր է կնքել մինչև 2018թ-ը: Կրիստիանը հանդիսանում է «Օ’Հիգգինսի» սան:
Կուևասն այս ամառ իրեն լավ դրսևորեց աշխարհի Մ20 երիտասարդական առաջնության ընթացքում, որտեղ իր հավաքականը հասավ մինչև 1/4 եզրափակիչ և զիջեց Գանայի հավաքականի իրենց հասակակիցներին:
Կուևասի հիմնական խաղային դիրքը ձախ պաշտպանի դիրքն է, սակայն նա ունակ է նաև խաղալ որպես ձախ կիսապաշտպան: