«Չելսին» հաստատել է ՊՍԺ-ի հարձակվող Էսեկիել Լավեսիի հարցում ունեցած բանակցությունները և այժմ պատրաստ է պաշտոնական առաջարկ անել:
Մեկ օր առաջ «Չելսին» ՊՍԺ-ի հետ համաձայնեցրեց իր պաշտպան Դավիդ Լուիզի տրանսֆերը: Գործարքը գնահատվում է մոտ 50 մլն ֆունտ: Այդ բանակցությունների ժամանակ «կապույտները» հետաքրքրվել են նաև Լավեսիով:
Ինչպես հայտնում է Daily Star-ը, ակումբների միջև նախնական բանակցություններն ավարտվել են, և այժմ «Չելսին» մտադիր է 29-ամյա արգենտինացու համար 16 մլն ֆունտ առաջարկել:
Ավելացնենք, որ ՊՍԺ-ն Լավեսիին 21 մլն ֆունտով գնել է 2012թ-ին: Ֆրանսիայի Լիգա 1-ի արդեն ավարտված մրցաշրջանի ընթացքում Լավեսին դարձել է 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: