Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Չելսին» պատրաստվում է նոր պայմանագրեր առաջարկել Գարի Կեհիլինի և Սեզար Ասպիլիկուետային:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Կեհիլն ամրագրեց իր տեղը թիմի հիմնական կազմում: Ակնհայտ է, որ Կեհիլը կմասնակցի նաև աշխարհի 2014թ-ի առաջնությանը:
Բարձր գնահատելով Կեհիլի հաջողությունները՝ «կապույտների» ղեկավարները պատրաստվում են նրան նոր պայմանագիր առաջարկել, որը կձգվի մինչև 2019թ-ը և որով Գարին շաբաթական 80 հզր ֆունտի փոխարեն կվաստակի 100 հզր ֆունտ:
«Չելսին» պատրաստվում է երկարաձգել նաև 24-ամյա Ասպիլիկուետայի հետ համաձայնագիրը: Նոր պայմանագրով իսպանացի պաշտպանի աշխատավարձը կկրկնապատկվի՝ հասնելով շաբաթական 60 հզր ֆունտի: