Բաքվի Օլիմպիական մարզադաշտում կայացավ Եվրոպա Լիգայի եզրափակիչը, որտեղ միմյանց հետ մրցեցին երկու անգլիական ակումբներ՝ «Արսենալը» և «Չելսին»։
Ականատես եղանք երկու տարբեր խաղակեսերի։ Առաջինը գոլազուրկ ավարտվեց, իսկ երկրորդում թիմերը 5 գոլ խփեցին։ Ավելի արդյունավետ ու ուժեղ գտնվեցին «ազնվականները», ովքեր հաղթեցին 4-1 հաշվով և դարձան կարևորությամբ Եվրոպայի երկրորդ առաջնության հաղթող։
Գոլեր․ Ժիրու՝ 49ր, Պեդրո՝ 60ր, Ազար՝ 65ր (11մ), 72ր, Իվոբի՝ 69ր։