«Չելսին» համաձայնել է իր եզրային հարձակվող Հակիմ Զիեշին բաց թողնել «Գալաթասարայ»:
Զիեշը ճամպրուկները հավաքել էր դեռ հունվարից, երբ վերջին պահին նրա գործուղղումը չեղարկվեց դեպի «ՊՍԺ»։ Կողմերը պարզապես չհասցրեցին գործարքն ավարտել:
Այս ամառվա սկզբին 30 ամյա մարոկկացի ֆուտբոլիստը գրեթե պայմանագիր էր կնքել «Ալ֊Նասրի» հետ՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբում բուժզննում անցնելուց հետո:
Զիեշը դուրս է մնացել «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ծրագրերից, և «ազնվականները» այժմ ևս մեկ փորձ են կատարում ազատվելու համար Հակիմից:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Չելսին» և «Գալաթասարայը» արդեն պայմանավորվել են, սակայն Զիեշը դեռ պետք է բուժզննում անցնի և համաձայնեցնի անձնական պայմանագրի պայմանները թուրքական ակումբի հետ։