«Չելսին» հայտարարել է 2023/24 մրցաշրջանի աբոնեմենտների գների սառեցման մասին:
«Չելսին» վերջին երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում տրանսֆերների վրա ծախսել է մոտ 600 միլիոն ֆունտ ստերլինգ՝ «կապույտներին» գցելով ֆինանսական ֆեյր-փլեյի խնդիրների մեջ:
Իրավիճակը սրում է միայն այն, որ «Չելսին» հաջորդ մրցաշրջանում չի որակավորվել եվրոպական մրցաշարերի համար։ Բայց և այնպես, ակումբի սեփականատերերը չէին համարձակվում բարձրացնել աբոնեմենտների գները, ինչը կզայրացներ առանց այն էլ հիասթափված երկրպագուներին։
«Չելսին» 12-րդ տարին անընդմեջ սառեցնում է Սթեմֆորդ Բրիջի աբոնեմենտների տոմսերի գները, հայտնում է Daily Mail-ը:
Այսպիսով, լոնդոնյան ակումբի ղեկավարները ստիպված կլինեն բարելավել ֆինանսական իրավիճակը այլ կերպ՝ օրինակ՝ նոր հովանավորներ ներգրավելով կամ խաղացողներ վաճառելով։
Հավելենք, որ «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Աստոն Վիլլան» արդեն հաստատել են հաջորդ մրցաշրջանի աբոնեմենտների թանկացման մասին։ «Տոտտենհեմը», ինչպես «Չելսին», չհամարձակվեց դա անել։