«Մոնակոյի» սպորտային տնօրեն Վադիմ Վասիլևը հայտնել է, որ «Չելսին» Ռադամել Ֆալկաոյին գնելու շանս չունի:
27-ամյա կոլումբիացին բաց թողեց Լիգա 1-ում «Մոնակոյի» վերջին խաղը, որն էլ ակտիվացրեց «Չելսի» տեղափոխվելու մասին լուրերը: Խոսվում է, որ Ֆալկաոն այնքան էլ երջանիկ չէ «Մոնակոյում»:
Ըստ շրջանառվող լուրերի, Ֆալկաոն կարող է տեղափոխվել «Չելսի» կամ «Ռեալ Մադրիդ»: Սակայն Վասիլևը բացառել է այդ տարբերակները:
-Նա շատ երջանիկ է այստեղ: Մի քանի օր առաջ ես, Ֆալկաոն, նրա կինը և ակումբի նախագահը միասին ճաշեցինք և նա հայտնեց, որ իրեն երջանիկ է զգում և՛ ակումբում, և՛ քաղաքում,- ասել է Վասլիևը: RMC