«Չելսիի» ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանել այն տեղեկությունը, որ իրենք հնարավոր է երկարաձգեն պայմանագիրը Լեմպարդի հետ: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Ավելի վաղ անգլիական Daily Mail պարբերականը հայտնել էր, որ «Չելսին» վերանայել է իր որոշումը՝ կապված 34-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու հետ, և արդեն բանակցություններ է վարել նոր պայմանագիր կնքելու մասին:
Հիշեցնենք, որ հունվարին Լեմպարդի գործակալը հայտնել էր, որ իր հաճախորդը հաստատ լքելու է «Չելսին» 2012/13 մրցաշրջանի ավարտից հետո: Դրանից հետո մամուլում տարածվեց տեղեկություն այն մասին, որ կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել «Լոս Անջելոս Գալաքսիում»: