«Չելսին» պաշտոնապես հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանը կիսապաշտպան Մարկո Մարինը վարձավճարով կանցկացնի իսպանական «Սևիլյայում»:
Անցած ամառ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը «Վերդերից» տեղափոխվեց «Սթեմֆորդ Բրիջ», որտեղ այդպես էլ չկարողացավ իրեն դրսևորել:
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա գերմանացին մասնակցել է ընդամենը 16 հանդիպման: Սակայն «կապույտների» նոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաչ չի քաշում Մարինի վրա: Մարկոն վարձավճարով տեղափոխվում է «Սևիլյա», որպեսզի վերադառնա առաջվա մակարդակին: