«Չելսին» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ 40 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ առաջարկը կիսապաշտպան Մեյսոն Մաունտի համար:
Ներկայումս Մաունտի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը 12 ամիս, և նոր պայմանագիր կնքելն անհնարին է թվում, ինչը «Չելսիին» մղում է վաճառել Մեյսոնին այս ամառ:
«Յունայթեդը» երկար ժամանակ եղել է Մաունտի համար մղվող պայքարում ֆավորիտի կարգավիճակում, և ակումբն այժմ պաշտոնական հայտ է ներկայացրել Անգլիայի հավաքականի 24 ամյա ֆուտբոլիստի համար, հայտնում է The Telegraph-ը:
Սակայն «Չելսին» մերժել է այս առաջարկը՝ իրենց ակադեմիայի աշակերտի համար պահանջելով 70 միլիոն ֆունտ ստերլինգ։
Ակնկալվում է, որ այդ բացասական պատասխանը չի խանգարի «Յունայթեդին», որը շուտով պետք է վերադառնա բարելավված առաջարկով: «Կարմիր սատանաները» վստահ են, որ կարող են ձեռք բերել Մեյսոնին: