«Չելսին» հրաժարվել է թիմի ձախ պաշտպան Ռայան Բերտրանդին վարձակալությամբ ուղարկել «Վեստ Հեմ»:
Այժմ «Վեստ Հեմում» չկա հուսալի ձախ պաշտպան: Անգամ երիտասարդ Դանիել Պոտսն է շարքիչ դուրս եկել:
Ինչպես հաղորդում է Goal-ը, «Վեստ Հեմը» շարունակում է հետևել «Բլեքբեռնի» խաղացող Մարտին Օլսենին: Թիմը նաև առաջարկ է արել «Չելսիին»՝ Բերտրանդին վարձակալելու համար: Ընթացիկ մրցաշրջանում Ռայանը «կապույտների» կազմում մասնակցել է 21 խաղի:
Սակայն «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը չի ցանկացել բաց թողնել 23-ամյա անգլիացուն: