«Չելսին» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի երրորդ համազգեստը։
Երրորդ մարզահագուստը ստեղծելիս «Չելսիի» տեխնիկական հովանավոր Nike-ը ոգեշնչվել է լոնդոնյան ակումբի կրած առաջին մարզահագուստից։
Հենց Էտոնական կապույտ մարզաշապիկներով է «Չելսին» խաղացել 1905-1907 թվականներին: Նման մարզահագուստ լոնդոնցիներն ունեցել են 1986/87 մրցաշրջանում։
Առաջին անգամ Մաուրիսիո Պոչետինոյի թիմը երրորդ մարզահագուստը կփորձարկի հաջորդ կիրակի «Բորնմուտի» դեմ արտագնա խաղում։