«Չելսին» պատրաստվում է նոր առաջարկ անել «Նորվիչի» և Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջոն Ռադիին ձեռք բերելու համար:
Այս ամռանն «ազնվականները» բաժանվեցին Ռոս Թերնբուլից և Էնրիկե Իլարիուից, իսկ Տիբո Կուրտուան կրկին վարձավճարով ուղարկվեց «Ատլետիկո»: Այս պարագայում, «Չելսիի» հիմնական դարպասապահ Պետեր Չեխը մնաց առանց փոխարինող:
«Կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է որպես պահեստային դարպասապահ վերցնել Ռադիին, սակայն գործարքն իրականացնելու առաջին փորձը ձախողվեց. «Նորվիչը» մերժեց տրանսֆերային իրավունքների համար 3 մլն ֆունտի և 2 մլն ֆունտ բոնուսային գումարի առաջարկը:
Այժմ, ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Չելսին» պատրաստ է նոր առաջարկ անել: Միաժամանակ Մոուրինյոն մտածում է Իլարիուին՝ որպես երրորդ դարպասապահ վերադարձնելու մասին: