Չելսին սեփական հարկի տակ վստահ հաղթանակ է տանում Լութոնի նկատմամբ Անգլիայի Գավաթի խաղարկության 4-րդ փուլում (3-1):
Ստեմֆորդ Բրիջում Տեմմի Աբրահամի հեթ-տրիկի շնորհիվ Ֆրենկ Լեմպարդի թիմը փորձում է վերգտնել իր վստահությունը։ Վերջին անգամ Չելսիի ֆուտբոլիստներից, ովքեր նույն մրցաշարում հեթ-տրիկ են ձևակերպել եղել են թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը 2007-ին Մաքլիսֆիլդի դեմ խաղում և 2016-ին բրազիլիացի Օսկարը ՄԿ Դոնսի հետ հանդիպման ժամանակ։
Հաշիվը կարող էր էլ ավելի խոշոր լինել, եթե Տիմո Վեռների կարողանար իրացնել 11 մետրանոցը։