«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին հայտնվել է «Չելսիի» հունվարյան տրանսֆերային ցուցակում:
Լոնդոնյան ակումբը պատրաստվում է 25-ամյա բելգիացու համար մերսիսայդյան ակումբին 20 մլն ֆունտ առաջարկել:
Հիշեցնենք, որ Ֆելայնին երեկ որակազրկվեց երեք խաղով «Ստոկ Սիթիի» ավագ Ռայան Շոուքրոսին գլխով հարվածելու համար:
Հաղորդվում է նաև, որ «Չելսիի» տրանսֆերային ցուցակում են «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն և «Արսենալի» վինգեր Թեո Ուոլկոտը: London Evening Standard