Օգտագործելով օրացույցի ազատ օրերը՝ «Չելսին» փակ դռների հետևում ընկերական հանդիպում է անց կացրել «Բրայթոնի» դեմ։
Ինչպես գիտեք, այս հանգստյան օրերին ոչ «Չելսին», ոչ «Բրայթոնը» չեն խաղացել: «Ազնվականների» հանդիպումը «Լիվերպուլի» դեմ հետաձգվել էր Էլիզաբեա 2-րդ թագուհու հուղարկավորության պատճառով, իսկ «Կրիստալ Փելեսի» դեմ «ճայերի» խաղը հետաձգվել է երկաթուղու գործադուլի պատճառով։
Շաբաթ օրը «Չելսին» մեկնեց Ամեքս՝ փակ դռների հետևում խաղալու իրենց նոր գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերի նախկին թիմի դեմ:
Այս ընկերական խաղում Փոթերը հիմնականում օգտագործել է նրանց, ովքեր չեն խաղացել «Ռեդ Բուլի» դեմ Չեմպիոնների լիգայում։
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, այս խաղում «կապույտները» հաղթեցին 2-1 հաշվով՝ իրենց նորեկ Քարնի Չուկվուեմկայի դուբլի շնորհիվ: