Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից չորս օր հետո «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» ցուցադրական խաղ կանցկացնեն ամերիկյան Սենտ-Լուիս քաղաքում:
Այդ խաղը, որը նախատեսված է մայիսի 23-ին, նվիրված է «Բուշ Սթեդիում» մարզադաշտի բացմանը: Ե՛վ «ազնվականները», և՛ «քաղաքայինները» ուրախությամբ են ընդունել այդ առաջարկը:
-Մենք շատ ոգևորված ենք առաջիկա ամառային այցից: Ակումբը իր առաջին այցը Միացյալ Նահանգներ կատարել է 2010թ-ին, և այդ պահից մենք կարողացանք լավ հարաբերություններ պահպանել Հյուսիսային Ամերիկայի մեր երկրպագուների հետ,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» սպորտային տնօրեն Ֆերրան Սորիանոն:
-Դա լավ հնարավորություն է անցած տարվա հաջող առաջնությունից հետո վերադառնալ Ամերիկա,- ասել է «Չելսիի» ղեկավար Ռոն Գուրելը: