Պրեմիեր Լիգան պաշտոնապես հայտնել է, որ հետաձգված հանդիպումը «Չելսիի» և «Տոտտենհեմի» միջև կայանալու է մայիսի 8-ին «Սթեմֆորդ Բրիջում»:
Ի սկզբանե դերբին պետք է տեղի ունենար անցած կիրակի: Սակայն, ինչպես գիտենք, «Չելսին» այդ օրը խաղում էր «Սիթիի» հետ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում: Հետևաբար, Պրեմիեր Լիգան ստիպված էր նոր ամսաթիվ որոշել:
Դժվար էր ազատ օր գտնելը, քանի որ «Չելսին» դեռ հանդես է գալիս Եվրոպա Լիգայում: Սակայն այսօր արդեն որոշումը կայացվեց, և խաղն այս երկու ուժեղագույն ակումբների միջև տեղի կունենա մայիսի 8-ին՝ մրցաշրջանի ավարտից 10 օր առաջ: