Դարպասապահ Պետր Չեխը կարծում է, որ ներկայիս «Չելսին» մեծ պոտենցիալ ունի «կապույտների» պատմության մեծագույն թիմը դառնալու համար:
Մրցաշրջանի մեկնարկից անցել է արդեն չորս ամիս, սակայն Ժոզե Մոուրինյոյի սաներն ընդամենը մեկ պարտություն են կրել և այժմ միանձնյա գլխավորում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը: Պորտուգալացու թիմը դուրս է եկել նաև Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ և Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլ:
Չեխի կարծիքով, ով այժմ համարվում է «Չելսիի» երկրորդ դարպասապահը, իրենց ներկայիս թիմը կարող է մտնել պատմության մեջ:
-Այս թիմը մեծ պոտենցիալ և վարպետություն ունի, որպեսզի դառնա «Չելսիի» պատմության լավագույն թիմը: Մենք փայլուն ենք հանդես գալիս, սակայն ես խորհուրդ եմ տալիս սպասել մրցաշրջանի ավարտին: Ի վերջո մենք դեռ ոչինչ չենք հաղթել:
Մենք ցանկանում ենք հնարավորինս շատ խաղերում հաղթել: Դժվար է ասել, թե քանի տիտղոս կնվաճենք, սակայն մենք առանջությունների մեջ որևէ մեկը երկրորդական չենք համարում և պայքարելու ենք յուրաքանչյուր խաղում,- ասել է Չեխը: Four Four Two