«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը հայտնել է, որ իր թիմին չի համարում Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում ֆավորիտ:
Առաջնության ավարտից 10 տուր առաջ «կապույտները» 4 միավորով առաջ են «Լիվերպուլից» և «Արսենալից»: «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև միավորների տարբերությունը 6 է, սակայն «քաղաքայինները» երկու խաղ պակաս են անցկացրել:
-Մենք աղյուսակի վերին հորիզոնականում ենք, քանի որ «Մանչեսթեր Սիթին» երկու խաղ պակաս է անցկացրել: Եթե նրանք հաղթեն այդ խաղերում, ապա խփած և բաց թողած գոլեր տարբերության հաշվին մեզնից առաջ կանցնեն:
Գլխավոր ֆավորիտը մենք չենք, սակայն ցանկանում ենք հաղթել առաջնությունում: Առջևում դեռ 10 տուր կա,- ասել է Պետր Չեխը: Pravo