Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր գործող չեմպիոն «Բավարիային»:
«Ալյանց Արենայում» «քաղաքայինները» կարողացան գերկամային հաղթանակ տանել: Մանուել Պելեգրինիի սաները խաղի մեկնարկային րոպեներին 2 գնդակ բաց թողնելուց հետո կարողացան ոչ միայն վերականգնել հաշվի հավասարությունը, այլ նաև խփեցին հաղթական գնդակը:
«Սիթիից» գոլերի հեղինակ դարձան Դավիդ Սիլվան, Ալեքսանդր Կոլարովը և Ջեյմս Միլները: Մանչեսթերյան ակումբը միավորներով հավասարվեց «Բավարիային», սակայն խմբից երկորդ տեղով դուր եկավ հաջորդ փուլ:
Գոլեր. Մյուլեր՝ 5ր, Գյոտցե՝ 12ր, Սիլվա՝ 28ր, Կոլարով՝ 59ր (11մ), Միլներ՝ 62ր: