«Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղն անցկացրեց «Բարսելոնայի» դեմ:
Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումը, որը տեղի էր ունեցել «Էթիհադ» մարզադաշտում, ավարտվել էր «կապտանռնագույնների» հաղթանակով՝ 0:2: Այս անգամ էլ նրանք ուժեղ գտնվեցին՝ հաղթելով արդեն 2:1 հաշվով: «Քաղաքայինների» միակ գնդակը խաղավարտից 2 րոպե առաջ խփեց թիմի ավագ Վենսան Կոմպանին:
Երկու խաղերի արդյունքում «Սիթին» մրցակցին զիջեց 4:1 հաշվով և դուրս մնաց առաջնությունից: Հիշեցնենք, որ երեկ այս առաջնությունում իր ելույթներն ավարտեց նաև «Արսենալը»:
Գոլեր. Մեսսի՝ 67ր, Կոմպանի՝ 88ր, Ալվես՝ 90ր:
Հեռացում. Սաբալետա՝ 78ր: