Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Չելսին» պատասխան խաղն անցկացրեց «Սպորտինգի» դեմ:
«Ազնվականներն» մինչ այս խաղն արդեն առաջին տեղով ապահովել էին փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը: Սակայն Ժոզե Մոուրինյոյի սաները հերթական վստահ հաղթանակը տարան՝ երեք գնդակ ուղարկելով պորտուգալական ակումբի դարպասը: «Կապույտներից» աչքի ընկան Սեսկ Ֆաբրեգասը, Անդրե Շյուրլեն և Ջոն Օբի Միկելը:
Գոլեր. Ֆաբրեգաս՝ 8ր, Շյուրլե՝ 16ր, Սիլվաո՝ 50ր, Օբի Միկել՝ 56ր, :