• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չեմպիոնների լիգա՝ «Մանչեսթեր Սիթի» «ՌԲ Լեյպցիգ»։ (1 – 1) Անոնս

Այսօր երեկոյան «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալի «ՌԲ Լայպցիգին»՝ որոշելու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգրի ճակատագիրը:

Անցյալ ամիս Լայպցիգ կատարած ուղևորությունը բավականին հիասթափեցնող էր «Սիթիի» համար, որը գերիշխում էր առաջին խաղակեսում՝ բացելով հաշիվը Ռիյադ Մահրեզի ջանքերով, բայց երկրորդ խաղակեսում դանդաղեցրեց տեմպը և բաց թողեց պատասխան գնդակը՝ 1-1:

«Ես ուշադրություն չեմ դարձնում այնտեղ տեղի ունեցածին։ Մենք որոշ բաներ կուղղենք, որպեսզի ավելի ու ավելի լավ վերահսկենք խաղը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

«ՌԲ Լայպցիգը» լավ մարզավիճակում է, ներկայումս Բունդեսլիգայում զբաղեցնում է երրորդ տեղը և սեպտեմբերից սկսած բոլոր մրցաշարերում կրել է ընդամենը երկու պարտություն:

«Սիթին» հաղթել է գերմանական թիմերին Չեմպիոնների լիգայի վերջին չորս խաղերից միայն մեկում (2 ոչ-ոքի, 1 պարտություն), թեև մինչ այդ նրանք հաղթել են 9-ից 9-ում:

«ՌԲ Լայպցիգը» անգլիական թիմերի դեմ Չեմպիոնների լիգայի վերջին երեք արտագնա խաղերում պարտվել է ՝ ընդհանուր առմամբ բաց թողնելով 13 գոլ:

«Սիթին» իր վերջին ինը տնային խաղերում գերմանական թիմերի դեմ կարողացել է հաղթել իննում էլ՝ յուրաքանչյուրում առնվազն երկու գոլ խփելով:

Վերջին գերմանական թիմը, որը Չեմպիոնների լիգայում հյուրընկալվելիս հաղթել է «քաղաքայիններին», դա Գվարդիոլայի «Բավարիան» էր 2013/14 թթ.։

«ՌԲ Լայպցիգը» Չեմպիոնների լիգայում հինգ հանդիպում անընդմեջ անպարտելի է (4 հաղթանակ, 1 ոչ-ոքի):

«Սիթին» չի պարտվել Չեմպիոնների լիգայի վերջին 23 տնային հանդիպումներից և ոչ մեկին (21 հաղթանակ, 2 ոչ-ոքի):

Վերջին թիմը, որը հաղթել է «Սիթիին» Էթիհադում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում, «Լիվերպուլն» էր (2017/18 թթ. քառորդ եզրափակիչում): Այդ ժամանակվանից հյուրերը ութից միայն մեկ անգամ են կարողացել խուսափել պարտությունից նման հանդիպումներում։

«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոուզը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում երեք հանդիպում է անցկացրել որպես մարզիչ, երեքն էլ «Սիթիի» դեմ խաղում: 2020/21 մրցաշրջանում նրա Մյունխենգլադբախի «Բորուսիան» չկարողացավ կանգնեցնել «քաղաքայիներին» 1/8 եզրափակիչում։

«Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի 11 տնային խաղերում խփել է 17 գոլ՝ միջինը յուրաքանչյուր 49 րոպեն մեկ:

«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն Չեմպիոնների լիգայի իր վերջին 12 խաղերում, որտեղ հայտնվել է մեկնարկային կազմում 10 գոլ է խփել, այդ թվում՝ հեթ-տրիկ «Սիթիի» դեմ Էթիհադում 2021 թվականի սեպտեմբերին:

«Սիթիի» վինգեր Ռիյադ Մահրեզը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում իր վերջին 12 խաղերում, որտեղ հայտնվել է մեկնարկային կազմում 11 գոլ է խփել (7+4): Ալժիրցին գոլ է խփել այս մրցաշարում «ՌԲ Լայպցիգի» դեմ իր երեք խաղերից յուրաքանչյուրում:

«Սիթին» կադրային կորուստներ չունի, բացառությամբ Քևին Դե Բրույնեի խաղային անկման և Քայլ Ուոլկերի անհասկանալի կարգավիճակի:

Չեմպիոնների լիգա՝ 1/8 եզրափակիչ։ Պատասխան խաղ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա). Առաջին հանդիպում՝ 1:1

«Էթիհադ» մարզադաշտ. 00:00

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր