Ռոդրիի գոլը օգնեց «Մանչեսթեր Սիթին» 1:0 հաշվով հաղթանակ տանել «Ինտերի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի եզրափակչում և ավարտեց 2022/23 մրցաշրջանը տրեբլ նվաճելով:
Մեկ շաբաթ առաջ Անգլիայի գավաթի եզրափակչի համեմատ Էդերսոնը և Նաթան Ակեն վերադարձան մեկնարկային կազմ՝ փոխարինելով Ստեֆան Օրտեգային և Քայլ Ուոլքերին։
«Սիթին» իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան, բայց դա չափազանց դժվար հաղթանակ էր։ «Ինտերը» պատահական չէր, որ հայտնվել էր եզրափակիչում:
Մանչեսթեր Սիթի (Անգլիա) 1 – 0 Ինտեր (Իտալիա)
Գոլեր՝ Ռոդրի 68։
Դեղին՝ Հոլանդ, Էդերսոն – Բարելա, Լուկակու, Օնանա: