Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ խաղում «Արսենալը» հյուրընկալել էր Մյունխենի «Բավարիային»։
«Զինագործները» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին Գերմանիայի գործող չեմպիոնի դարպասը։ Հյուրերին մի քանի անգամ էլ իր ֆանտաստիկ սեյվերով փրկեց Մանուել Նոյերը։
Հանդիպման հաշիվը 77-րդ րոպեին բացեց Օլիվյե Ժիրուն, իսկ երկրորդ գոլը խփեց Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը։
Այս պահին «Արսենալը»՝ վաստակած 3 միավորով զբաղեցնում է F խմբի վերջին հորիզոնականը։
Գոլեր․ Ժիրու՝ 77ր, Օզիլ՝ 90ր։