Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի անցումային խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր գերմանական «Հոֆենհայմին»։
Յուրգեն Կլոպի սաները 1-2 հաշվով հաղթանակ տարան մրցակցի հարկի տակ։ Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց երիտասարդ Թրենթ Ալեքսանդր-Առնոլդը։ Երկու գոլ գրանցվեց հանդիպման վերջնամասում։ Նախ «Հոֆենհայմի» կիսապաշտպանը գնդակն ուղարկեց սեփական թիմի դարպասը, ապա Մարկ Ուտը կրճատեց հաշվի տարբերությունը։
Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 23֊ին՝ «Էնֆիլդում»։
Գոլեր․ Ալեքսանդր-Առնոլդ՝ 35ր, Նորդվեյտ՝ 74ր (ինքն․), Ուտ՝ 87ր։