Մկանային վնասվածքի պատճառով «Չելսիի» պաշտպան Բեն Չիլուելը կարող է բաց թողնել այս մրցաշրջանի մնացած հատվածը:
Շաբաթ օրը՝ «Բորնմուտի» դեմ «Չելսիի» հաղթական խաղում Չիլուելը հայտնվել էր մեկնարկային կազմում, սակայն Բենը վնասվածք ստացավ 74-րդ րոպեին:
Բենն անմիջապես ազդանշան տվեց «Չելսիի» պահեստայինների նստարանին, և Ֆրենկ Լենպարդը առանց վարանելու նրա փոխարեն խաղադաշտ մտցրեց Սեզար Ասպիլիկուետային:
Այս մրցաշրջանում «Չելսին» դեռ չորս խաղ ունի անցկացնելու, և Չիլուելը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի դրանք:
«Դա ազդրի մկանն է: Մենք դեռ չգիտենք, թե որքանով է դա լուրջ: Երբ մրցաշրջանի այս փուլում ազդրի վնասվածք ես ստանում, դա ակնհայտորեն մտահոգություն է առաջացնում, որ խաղացողը բաց կթողնի մնացած հանդիպումները»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: