«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը հայտնվել է «Պորտուի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է A Bola-ն:
24-ամյա հարձակվողի տրանսֆերը պորտուգալական ակումբ հնարավոր է լինի արդեն այս հունվարին:
Ըստ պարբերականի` մեքսիկացի ֆուտբոլիստը դժգոհ է «Յունայթեդում» ունեցած իր դերից, իսկ «Պորտուն» մտադիր է օգտվել դրանից:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Չիչարիտոյի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն» և «Ֆիորենտինան»: