Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոյին»։
Մանչեսթերում թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր «քաղաքայինների» 5։3 հաշվով հաղթանակով։ Այս խաղում առավելությունն ամբողջությամբ դաշտի տերերի կողմն էր, որոնք հաղթեցին 3։1 հաշվով և դուրս եկան առաջնության 1/4 եզրափակիչ։ «Սիթիի» միակ գոլը 71-րդ րոպեին խփեց Լերոյ Սանեն։
Գոլեր․ Մբապե՝ 8ր, Ֆաբինո՝ 29ր, Սանե՝ 71ր, Բակայոկո՝ 77ր։