«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան կարծում է, որ «Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլն այս պահին Պրեմիեր Լիգայի լավագույն խաղացողն է:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ուելսցին 31 խաղում 21 գնդակ է խփել՝ հաշվի առնելով բոլոր առաջնությունները: Սա էլ թույլ է տալիս լոնդոնյան ակումբին պահպանել տեղը մրցաշարային աղյուսակի բարձր հորիզոնականներում:
-Պրեմիեր Լիգայի լավագույն խաղացո՞ղը: Գարեթ Բեյլ, որի ուժը բնությունից է տրված,- La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Սաբալետան