• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պաշտոնապես։ Թոմաս Տուխելի և «Չելսիի» մեղրամիսը ավարտվեց

«Սաութհեմփթոնի» հետ հանդիպման ժամանակ Թոմաս Տուխելը առաջին խաղակեսից հետո նախ Աբրահամին փոխարինեց Հադսոն-Օդոյով, ապա ընդամենը 30 րոպե անվ փոխարինեց նաև վերջինիս։

Գերմանացի մասնագետը պարզ հասկացնել է տալիս․ այստեղ որևէ մեկին թույլ չի տրվելու սխալվել երկու անգամ կամ նվազեցնել սահմանված կարգը։ Այո, «Չելսիի» և Թոմաս Տուխելի մեղրամիսը կարելի է ավարտված համարել։

Հետխաղյա ասուլիսի ժամանակ լոնդոնցիների մարզիչը ասաց, որ դժգոհ էր ֆուտբոլիստների խաղից, այդ պատճառով էլ նրանք փոխարինվել են․ կարճ և հասնականալի։ Թոմասը առավելագույնն է  պահանջել իր բոլոր թիմերում։

Տուխելի խստության մասին խոսել են «Մայնցում», «Բորուսիայում», նույնիսկ դորտմունդցիների այն ժամանակվա դարպասապահ Ռոման Վայդենֆելլերը Տուխելին համեմատել է դիկտատորի հետ, ինչևիցե, գերմանացի մասնագետը հիմա Լոնդոնում է, և «Չելսիի» ֆուտբոլիստները որքան շուտ  հասկանան, որ գերմանացի մասնագետը չի տալիս երկրորդ հնարավորություն, այնքան լավ նրանց և թիմի համար։ Չնայած, կարծում եմ Հակիմի Զիեշն ու Բեն Չիուելը արդեն ընկալել են վերը նշվածը։

Մարզչի դժգոհությունը կարելի բացատրել այս պատկերներով․ առաջինում այն կետերն են, որտեղ գնդակը ստացել է Տեմմի Աբրահամը 45 րոպեների ընթացքում։ Պետք է խոստովանել՝ հարձակվողը բավականին քիչ է ներգրավված եղել Չելսիի գրոհներին հաշվի առնելով, որ «տաքսիստները» (Անգլիայում «Չելսիին» այդպես են անվանում, «արիստոկրատներ» մականունը սկսել են գործածել  ռուս մեկնաբանները, այն պահից, երբ Ռոման Աբրամովիչը գնել է ակումբը) առաջին խաղակեսում գնդակին տիրում էին խաղաժամանակի  70%-ը։

Երկրորդում այն կետերն են, որտեղ գնդակով եղել է Հադսոն-Օդոյը։ Այս առումով Տուխելը մանրամասնեց, որ կիսապաշտպանը չի կատարել առաջադրանքը․

Հադսոն-Օդոյը փոխարինումից հետո բարկությունը «թափեց» գետնին դրված շշի վրա, այնուհետև անցնելով Կեպա ու Աբրահամի կողքով նստեց իր տեղում՝ խաղընկերներիս ստանալով աջակցության նշաններ։ Երիտասարդ անգլիացին երևի չի տեսել, թե ինչպես է Տուխելը փոխարինել Մբապեին, կամ Նեյմարին Փարիզը մարզելու տարիներին, վատ չէր լինի, որ գոնե մենք անգամ տեսանյութով դիտեր, այսինքն օգտակար կլիներ։

Երբ հանդիպումից հետո լրագրողները հարցրեցին, թե արդյոք գերմանացի մասնագետը չի անհանգստանում, որ այս փոխարինումը կարող է փչացնել նրա և ֆուտբոլիստի հարաբերությունը Տուխելը պատասխանեց․ «Ոչ, միանշանակ ոչ։ Բոլորը պետք է հասկանան, որ մենք աշխատում են հանուն մեկ նպատակի։ Վաղը բոլորը կմոռանան այս ամենի մասին և մենք կպատրաստվենք «Ատլետիկոյի» դեմ խաղին»,-եզրափակեց մարզիչը։

Տուխելի այս մոտեցումը  կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ․ տեսնենք ինչպիսին կլինի ֆուտբոլիստների արձագանքը։ Նրանք կամ խաղադաշտում կապացուցեն, որ մարզիչը սխալվում է, (ինչը ուզում է Տուխելը), կամ նրանց գործակալները կսկսեն հեքիաթներ հյուսել դեղին մամուլում։

 Կարեն Պողոսյան