«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրան մեղադրել է երեկվա իրենց մրցակից «Չելսիի» ֆուտբոլիստներին, որ նրանք ի սկզբանե ոչ ոքիի համար էին խաղում:
«Օլդ Թրաֆորդում» կայացած խաղին «Չելսին» խաղադաշտ դուրս եկավ առանց հարձակվողի, այն դեպքում, երբ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն առաջին իսկ րոպեներից խաղադաշտ դուրս բերեց Ռոբին վան Պերսիին, Ուեյն Ռունիին և Դենիել Ուելբեքին:
Այնուամենայնիվ, ոչ մի թիմի չհաջողվեց գոլ խփել: Էվրայի կարծիքով, մրցակիցն ի սկզբանե համաձայն է եղել ոչ ոքի արդյունքին:
-Մենք պետք է ավելի շատ գոլային պահեր ստեղծենք, սա միակ բանն է, որ ես կասեմ: Մենք գոլ բաց չթողեցինք, իսկ «Չելսին» իրական գոլային պահ չստեղծեց:
Նրանք առանց հարձակվողի դուրս եկան «Օլդ Թրաֆորդում» խաղալու, և ես չեմ կարծում, որ Մոուրինյոն ցանկանում էր հաղթել այս խաղում: Հնարավոր է, որ նա հենց ոչ-ոքիի համար էր թիմը խաղադաշտ դուրս բերել:
Մենք պետք է ավելի շատ պահեր ստեղծեինք, և այդ դեպքում` երեկոն կլիներ հրաշալի: Կարող եմ ասել, որ մենք լավ հանդես եկանք: Հեշտ չէր, սակայն մենք մինչև վերջ պայքարեցինք, քանի որ ցանկանում էինք հաղթել,- Sky Sports-ի հետ հարցազրույցում հայտնել է Էվրան: