«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ «քաղաքայինների» երկրպագուների մեծ մասն իրեն սիրում է սեպտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդին» 4:1 հաշվով հաղթելու համար:
Գաղտնիք չէ, որ «Սիթիի» երկրպագուների մի մասը դժգոհ էր Ռոբերտո Մանչինիին հեռացնելու որոշումից, սակայն Պելեգրինին արագ կարողացավ վաստակել երկրպագուների սերը:
Երեքշաբթի օրը «Սիթին» ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ կխաղա «Յունայթեդի» դեմ:
-Նոր մարզչի համար շատ կարևոր է իր առաջին մրցաշրջանում հաղթել դերբիում: Ես գիտեմ, որ «Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը հատուկ կարևորություն ունի երկրպագուների համար: Մենք միշտ տրամադրված ենք հաղթանակի, սակայն պետք է հիշենք, որ մրցելու ենք ուժեղ թիմի հետ,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: