«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ կիրակի օրը «Լիվերպուլի» դեմ խաղը չի որոշելու Պրեմիեր Լիգայի չեմպիոնին:
Այս պահին չեմպիոնական պայքարի յուրաքանչյուր մասնակցի ճակատագիրն իր սեփական ձեռքերում է, սակայն «Էնֆիլդում» կայանալիք խաղը կարող է փոփոխություն մտցնել այդ պայքարում:
-Ես չեմ կարծում, որ այդ խաղը կորոշի տիտղոսի ճակատագիրը: Սա շատ կարևոր խաղ է, սակայն այն ամեն ինչ չի որոշելու: Մենք չենք գնում «Էնֆիլդ» ոչ ոքի խաղալու համար: Դա ամենակարևորն է: Շատ կարևոր է, որ հյուրընկալվելիս հաղթենք «Լիվերպուլին», սակայն ես չեմ կարծում, որ «Լիվերպուլին» հաղթելով մենք ապահոված կլինենք Պրեմիեր Լիգայի չեմպիոնությունը,- ասել է Պելեգրինին: ESPN