«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնային» 0:2 հաշվով պարտվելու համար մեղադրել է մրցավար Յունաս Էրիկսոնին:
«Քաղաքայիններն» առաջին խաղակեսում արժանի խաղ ցուցարդեցին, սակայն երկրորդ խաղակեսի սկզբին վերջին հույսի խախտման համար մնացին 10 ֆուտբոլիստներով և պատժվեցին 11 մետրանոցով:
11 մետրանոցն անվրեպ իրացրեց Լիոնել Մեսին, իսկ խաղի վերջին րոպեին Դանի Ալվեսն ամրագրեց իր թիմի հաղթանակը՝ 0:2:
-Իհարկե, ես գոհ չեմ, և ոչ միայն 11 մետրանոցի և կարմիր քարտի պատճառով: Կարծում եմ՝ ողջ խաղի ընթացքում մենք չունեցանք անկողմնակալ մրցավար:
Նա որոշեց խաղի ելքը: Դեմիկելիսի խախտումից մի քանի վայրկյան առաջ Սերխիո Բուսկետսի կողմից խախտվել էր կանոնները Խեսուս Նավասի նկատմամբ: Մրցավարը երեք մետր հեռավորության վրա էր կանգնած, սակայն չսուլեց: Որից հետո Դեմիկելիսի դրվագն էր, որտեղ չկար 11 մետրանոց,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: