«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ իրենք որոշակի թվով տիտղոսներ նվաճելու նպատակ չունեն:
Նախորդ մրցաշրջանում «քաղաքայինների» գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոն հայտնեց, որ իրենց նպատակներում Անգլիայի գավաթի, Պրեմիեր Լիգայի և Չեմպիոնների Լիգայի 5 տիտղոս է:
«Էթիհադում» իր առաջին մրցաշրջանի ընթացքում Մանուելը հաղթեց Պրեմիեր Լիգան և Լիգայի գավաթը: Պելեգրինին չի փորձել կատարել Սորիանոյի ցանկությունը, այլ՝ հաջողության հասնել յուրաքանչյուր առաջնությունում:
-Ես հինգ տիտղոս նվաճելու նպատակ չունեմ: Յուրաքանչյուր անգամ, երբ ես մեկնարկում եմ մի մրցաշարում, նպատակ եմ ունենում հաղթել այն: Այս տարի մեր նպատակը նույնն է, ինչ որ նախորդ մրցաշրջանում: Մենք մասնակցելու ենք չորս մրցաշարի, և յուրաքանչյուրում փորձելու ենք հնարավորինս առաջ գնալ,- ասել է Պելեգրինին: Sky Sports